Search
Close this search box.

«Ժողովուրդ». Ավագանիու նիստի միջադեպի գործը հետաքրքիր ըն­թացք է ստանում. գործը տեղափոխվել է

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու նիստում հայտ­նի միջադեպի գործը հետաքրքիր ըն­թացք է ստանում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս գործը Կենտրոնի քննչական բաժնից տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի հատուկ կարեւորագույն գործերով քննչական վարչություն:

Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀԿ ավագանու անդամներից դեռեւս ոչ ոքի ծանուցում չի եկել, որպեսզի ներկայանան քննչական բաժին եւ ցուցմունք տան: Բայց ՀՀ ոստիկանությունում երկու անգամ բացատրություն է տվել ավագանու ՀՀԿ-ական անդամ էդմոն Կիրակոսյանը, որին Մարինա Խաչատրյանը մեղադրել էր իր նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեջ՝ պատճառաբանելով իր ապտակը: Կիրակոսյանն էլ իր հերթին էր ապտակել Խաչատրյանին:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «ԻնտերԼոտո» բուքմեյքերային ընկերության տնօրեն, ՀՀԿ-ական Կիրակոսյանն ամեն կերպ հերքել է սեռական ոտնձգության փորձի մտադրությունը»:

Մանրամասւը՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL