Այսօր Կառավարության նիստի ժամանակ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտնեց, որ Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներին տրվող սոցիալական 40+10 հազար աջակցության ծրագիրը ևս 9 ամիս կշարունակվի՝ 2024 թվականի ապրիլից մինչև դեկտեմբեր։ Ծրագիրը կշարունակվի նույն տրամաբանությամբ՝ աջակցություն տրամադրելով ընտանիքի յուրաքանչյուր անդամին, նաև նոր ծնված երեխաներին։ 2020 թվականից հետո տեղահանված ընտանիքները ևս դառնում են ծրագրի շահառուներ։
Իսկ բնակարանային ապահովման ծրագրի շուրջ քննարկումները շարունակվում են՝ այն վերջնական տեսքի բերելու նպատակով։