Search
Close this search box.

«Երևանն իսկապես վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին»․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտնել է, որ Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում քարտուղարության աշխատանքներին, սակայն կազմակերպությունից դուրս գալու մասին ծանուցումներ չի ուղարկել: Միևնույն ժամանակ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի բացառել, որ կազմակերպությանը կարող են նոր երկրներ անդամակցել։

«Երևանն իսկապես վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին։ Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձանց հիշյալ հայտարարությունների վերաբերյալ նշեմ, որ Երևանից քարտուղարություն որևէ պաշտոնական դիմում չի ստացվել՝ ՀԱՊԿ անդամակցությունը դադարեցնելու մասին»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ ընդունվող և ընդունված որոշումների մասին քարտուղարությունը բնականոն կերպով տեղեկացնում է Երևանի համապատասխան կառույցներին:

«ՀԱՊԿ-ն առաջարկում է մասնակցության շատ շահավետ պայմաններ, այդ թվում՝ ճգնաժամային իրավիճակների կարգավորման քաղաքական-դիվանագիտական մեթոդներ»,- հավելել է Տասմագամբետովը։

Please enter a valid URL