Search
Close this search box.

Սամվել Շահրամանյանը Le Figaro-ին ասել է՝ քանի հայ է մնացել օկուպացված Արցախում

Մեր տվյալներով՝ այսօր օկուպացված Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում 10 կամ 11 հայ է մնացել։ Այս մասին ֆրանսիական Le Figaro-ի հետ զրույցում հայտարարել է օկուպացված Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը:

«Նրանք հաշմանդամ կամ հիվանդ մարդիկ են, որոնք չեն կարող տեղաշարժվել կամ ցանկանում են մնալ իրենց հարազատների շիրիմների մոտ: 2023 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած բռնի գաղթից հետո այնտեղ մնացած արցախցիների թիվն ավելի մեծ էր: Բայց հետո մի քանի տասնյակ արցախցիներ, որոնք որոշել էին մնալ այնտեղ, նույնպես նախընտրեցին Հայաստան գալ Կարմիր Խաչի շնորհիվ», — ասել է Շահրամանյանը:

Please enter a valid URL