Search
Close this search box.

«Հրապարակ». Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը

2020 թ․ նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության նախնական տարբերակում Տավուշի մասին կետ կար, որը հետո հանվել էր: Այս հարցը հետագայում դարձավ փոխադարձ մեղադրանքների առարկա, գեներալներն ասում էին, որ իրենց շնորհիվ է այդ կետը հանվել, Փաշինյանը հակառակն էր ասում․ 2021 թ․ հունիսին, նախընտրական հավաքներից մեկի ժամանակ նա հայտարարեց, որ Տավուշին վերաբերող կետի պատճառով ինքը չի համաձայնել ստորագրել նոյեմբերի 9-ի հայտարարությունը.

«10 մարդու ներկայությամբ Օնիկն ասել է, որ պետք է ստորագրել: Ես չեմ մեղադրել իրեն, որովհետեւ համարել եմ, որ ինքը մարդ է, որը պատերազմին մասնակցել է, ոտքը կորցրել է: Չեմ մեղադրել, որովհետեւ այդ պահին ինքը կարող է այդպես է մտածել: Ես մեղադրում եմ, որ ինքը հիմա հետահայաց հակառակ լուրերն է տարածում, խի՞: Եթե մեկն իրավունք ուներ ասեր՝ ստորագրի, դա ինքն էր․․․ Եթե իր գնահատականն այդ էր, չեմ ասել՝ ո՞նց, ինչի՞ ես նման բան ասում: Ասել եմ՝ ոչ, դա բացառված է, չեմ ստորագրի: Միջոցներ ենք ձեռնարկել, այդ մասն էլ, ուրիշ մասերն էլ դուրս են եկել: Ասել եմ՝ ձեռներս կկտրեմ, ինչ ուզում է լինի՝ այդ թուղթը չեմ ստորագրի»։

Նույն պնդումը հետագայում էլ արեց: Բայց հիմա ստորագրել պարտադրող գեներալները չկան, հիմա սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը։

Please enter a valid URL