Search
Close this search box.

«Խոսքը մի երթուղու մասին է, որն Ադրբեջանի արևմտյան շրջանները Հայաստանի Սյունիքի մարզով կապում է Նախիջևանի հետ». Զախարովա

Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճերի և տարածքային պահանջների վերաբերյալ ՌԴ դիրքորոշումը հայտնի է. կողմերին կոչ ենք անում զերծ մնալ ագրեսիվ հռետորաբանությունից և հարցերը լուծել խաղաղ բանակցությունների միջոցով, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Զախարովան ասել է, որ անկլավների վերադարձի և փոխանակման հարցերը պետք է լուծվեն երկկողմ հանձնաժողովի շրջանակներում, իսկ Ռուսաստանը պատրաստ է առավելագույն օգնություն ցուցաբերել իր ունեցած եզակի քարտեզներով։
«Մենք «Զանգեզուրի միջանցք» տերմինը չենք օգտագործում, խոսքը մի երթուղու մասին է, որը Ադրբեջանի արևմտյան շրջանները Հայաստանի Սյունիքի մարզով կապում է Նախիջևանի հետ» ,- ասել է Զախարովան։

Please enter a valid URL