Search
Close this search box.

Սիմոնյանն անդրադարձել է Սվետլանա Տիխանովսկայայի հետ հանդիպմանը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Եվրախորհրդարանում Եվրանեսթի կոնգրեսի ժամանակ բելառուս ընդդիմադիր գործիչ Սվետլանա Տիխանովսկայայի հետ հանդիպմանը։

Նա նշել է, որ շնորհակալություն է հայտնել Տիխանովսկայային՝ ելույթում Հայաստանի մասին դրական խոսքերի համար. «Մի միջոցառման ենք մասնակցել։ Դուրս ենք եկել, միջանցքում շնորհակալություն եմ հայտնել իրեն՝ Հայաստանին դրական անդրադարձ կատարելու համար։ Այդ միջոցառման ընթացքում շատ ակնհայտ էր ԵՄ և այնտեղ ներկա գործընկերների արձագանքներն ու արձանագրումները Հայաստանի վերաբերյալ։ Պահ եղավ, երբ Ադրբեջանի գործընկերը բան ասաց, ես նույնիսկ կարիք չունեի պատասխանելու. իրենք իրար հերթ չտալով՝ պատասխանեցին»։

Նա նշել է, թե ոչ մի քաղաքական թեմա չի քննարկել. «Ոչ մի բան չենք խոսել մենք։ Ինչ-որ բաներ էին գրել, ես նույնիսկ այդ տղայի գոյության մասին չգիտեմ։ Էլ չեմ ասում, որ ինքը իրավասու չէ, որ ինչ-որ բաներ քննարկենք։ Ինքը այնտեղ հրավիրված հյուր էր»։

Please enter a valid URL