Search
Close this search box.

Նիկոլի օրոք փակվել են Պետական կամերային երաժշտական թատրոնը և Գոյ թատրոնը. ի դեպ դրանք Երևանում էին, ոչ թե Տավուշի գյուղերում. Ռուբեն Մխիթարյան

Այսօր թատրոնի միջազգային օրն է: Նիկոլի օրոք փակվել են Պետական կամերային երաժշտական թատրոնը և Գոյ թատրոնը:Այս մասին գրել է հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը.

«Ի դեպ դրանք Երևանում էին, ոչ թե Տավուշի գյուղերում, որոնք իր կտրած քարտեզից դուրս են:

Թատրոնի հարգելի գործընկերներ: Ձեր մեծամասնությունը ցավոք վաղուց դադարել է հանդիսատեսին այսօր հուզող բաների մասին բեմադրելը և խոսելը: Դուք հարմարվողների մեծ բանակ եք: Ձեր մեջի եզակի պատվախնդիր ու արժանապատիվ անհատները ցավոք լոկ բացառություն են այս օրինաչափության մեջ:

Տաղանդը, առանց հայրենիքի զգացողության, առանց իրական կյանքի խնդիրների բարձրաձայնման՝ լոկ ապրուստի միջոց է:

Հուսով եմ ձեր բաժին գերեզմանը Նիկոլի քարտեզով չի հայտնվի թուրքի մոտ: Չնայած միևնույն է ոչ մեկ այդ գերեզմանին այսպես թե այնպես չէր գալու»:

Please enter a valid URL