Search
Close this search box.

Պետդեպը՝ Փաշինյան-Բլինքեն առաջիկա հանդիպման մասին

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլերը մեկնաբանել է ապրիլի 5-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ սպասվող հանդիպումը:

«Այդ մասին մանրամասն չեմ խոսի, միայն կասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ մեր փոխգործակցության նպատակն է խրախուսել նրանց՝ աշխատել տարաձայնությունների հաղթահարման ուղղությամբ, և հասնել կայուն ու տևական խաղաղության համաձայնագրի»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Միլերը:

Please enter a valid URL