Search
Close this search box.

«Հրապարակ». Գուրգեն Արսենյանը վայր կդնի՞ մանդատը

«Հրապարակ» թերթը գրում է. «ՄԱԿ ղեկավար, ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը հնարավոր է առաջիկա շաբաթներին վայր դնի պատգամավորական մանդատը: Պատճառը, ըստ մեր աղբյուրի, գործող իշխանությունների վարած տնտեսական քաղաքականության հետ ունեցած անհամաձայնությունն է, որն առաջացել է մոտ մեկ տարի առաջ:

Արսենյանն իր շրջապատում չի թաքցրել, որ դեմ է գույքահարկի թանկացմանը եւ այլ «ռեֆորմների», որոնցով այս իշխանությունները, ըստ էության, ոտնահարում են ՀՀ քաղաքացիների հիմնարար իրավունքները։ Թե ինչու Արսենյանն այս ընթացքում չի հրաժարվել մանդատից` ձգվել է հարցը, կարծում ենք՝ ՌԴ-ում ՀՀ դեսպան դառնալու գործընթացն է առկախել այն:

Ինչպես հայտնի է, դեռեւս անցած սեպտեմբերին ՀՀ իշխանությունները Ռուսաստանի ԱԳՆ են ուղարկել Արսենյանին դեսպան նշանակելու հայտը, բայց ագրեմանն այդպես էլ չի եկել, ինչը նշանակում է, որ ՌԴ-ն մերժել է հայտը։ Իսկ երեկ արդեն կրեմլյան շրջանակներին հարող բլոգերները տարածում էին, որ ՌԴ-ն արգելել է մի շարք իշխանականների մուտքը Ռուսաստանի Դաշնություն, որոնց թվում նաեւ Գ. Արսենյանի անունն է։

Նշենք, որ ՌԴ-ն արգելել է նաեւ Արցախի ՀԿ սեկտորից ակտիվ հակառուս համարվող Տիգրան Պետրոսյանի մուտքը: Երեկ նա հայտնել է, որ մեկնել է Մոսկվա, սակայն օդանավակայանում ձերբակալել են եւ մի քանի ժամ հետո վերադարձրել Երեւան»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL