Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ենթադրյալ «երկարատև լռությունը» «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ահաբեկչությունից հետո։ Լուկաշենկոյի խոսքով՝ ինքը և իր ռուս գործընկերը «օրերով չեն քնել»՝ կազմակերպելով փոխգործակցություն, հայտնում է Gazeta.ru–ն։
«Ինչու ես սա ասացի։ Որովհետև այդ փախածներն սկսեցին կշտամբել Պուտինին։ «Ինչ-որ բան է պատահել, բայց նա լռում է, չի խոսում, չի դիմում և այլն»: Այո, մենք Պուտինի հետ մի ամբողջ օր չենք քնել։ Ի՞նչ գիտեն նրանք այդ մասին։ Մշտական փոխազդեցություն է եղել»,- ասել է Լուկաշենկոն։
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ ահաբեկչությունից հետո ողջ ընթացքում բելառուսական և ռուսական կողմերը համագործակցել են։