Search
Close this search box.

Ադրբեջանական գյուղեր են, ինչքա՞ն պետք է ասես, որ մարդու ուղեղը մտնի․ ՔՊ պատգամավորը՝ Տավուշի 4 գյուղերի մասին

Նիկոլ Փաշինյանը հանձնող չի, իր հանձնելով չի: Նիկոլ Փաշինյանը պարզ ասում է՝ մենք պետք է մեր սահմանը գծենք Ադրբեջանի հետ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ անդրադառնալով Տավուշի 4 տարածքները Ադրբեջանին թողնելու հարցին:

«Այդ գյուղերն ադրբեջանական գյուղեր են, ինչքա՞ն պետք է ասես, որ մարդու ուղեղը մտնի: Դա ադրբեջանական տարածք է: Ասում են՝ Փաշինյանը Տավուշի գյուղերը հանձնում է: Բայց դրանք Տավուշի գյուղերը չեն: Արցախն էլ է սովետական ժամանակ եղել Ադրբեջանի տարածքում: Ուժեղ ենք եղել, հզոր ենք եղել, վերցրել, անկախ ենք պահել Արցախը: Հիմա էլ պարտվել ենք: Ինչո՞ւ փախաք, եկաք Արցախից, որովհետեւ ուժ չունեինք պահելու: Այս տարիների ընթացքում մսխել էինք մեր ռեսուրսները: Ադրբեջանցին 26 տարի զինվում էր, մենք կենացներ էինք խմում: Հիմա էլ Երեւանից դուխ են տալիս՝ ոսկեպարցիներ, չհանձնվեք: Բայց, որ էնտեղ կռիվ եղավ Երեւանից ոչ ոք չի գնալու էնտեղ: Դրա համար ոսկեպարցին պետք է իմանա, որ կա պետություն, կա բանակ, կան պետական շահեր, պետք է լինի պետական սահման, որ էլ կյանքում չխախտվի ոչ այս կողմից, ոչ այն կողմից»,-ասել է նա:

Անդրադառնալով սահմանազատման գործընթացին՝ Գագիկ Մելքոնյանն ասել է. «Սահմանազատման հասնելուն էլ շատ գործընթացներ կան: Այնպես չէ, որ վաղը եկան, ասելու են՝ սա է գծերը, գնացեք: Մենք այնտեղ կոմունիկացիաներ ունենք, որ անցնցում են այդ տարածքներով: Այս բոլոր խնդիրները պետք է լուծվեն»:

Please enter a valid URL