ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է վերջին 24 ժամվա ընթացքում 95 ուկրաինական անօդաչու թռչող սարքերի ոչնչացման մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Գերատեսչության տվյալներով՝ դրանք խփվել են «Յուգ» զորախմբի հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։
Զորախմբի մամուլի կենտրոնի ավագ սպա Սերգեյ Ռումյանցևի խոսքով՝ հակաօդային պաշտպանությունը խոցել է նաև 27 HIMARS, Vampire և Uragan համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի արկեր։
Չի նշվում, թե որ մարզերում են ոչնչացվել անօդաչու թռչող սարքերն ու արկերը։