ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Ազատության հետ զրույցում ասում է, որ անկախ Սերժ Սարգսյանի 2014 թվականի հայտարարությունից՝ վարչապետի պաշտոնի չհավակնելու վերաբերյալ, երբ գա ժամանակը, ՀՀԿ-ն իր առաջնորդի հետ ըստ պետական շահի կորոշի, ով է լինելու վարչապետ: «Այո՛, ի՞նչ խնդիր կա, որովհետև յուրաքանչյուր հայտարարություն արվում է տարբեր ժամանակահատվածներում՝ տարբեր իրողություններից ելնելով», -ասում է Էդուարդ Շարմազանովը:
Փաստացի, Շարմազանովն ասում է, որ անվավեր են ճանաչում Սերժ Սարգսյանի հայտարարությունը: