Մարտի 25-ին, ժամը 18:45-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փոքր Վեդի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Տափերական գյուղի վարչական տարածքում բախվել են «Nissan» (վարորդ՝ Լ. Հ., ծնված 1981թ․) և «Volkswagen» (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1969թ․) մակնիշների ավտոմեքենաները: Ա․ Մ-ն տեղում մահացել է։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Եվ. Մ-ն (ծնված 2010թ․) տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։
Փրկարարները «Nissan» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Լ․ Հ-ին և մոտեցրել շտապօգնությանը, ով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, այնուհետև շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ն. Ս-ին (ծնված 1980թ․), ով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ արձանագրվել է նրա մահը։
Փրկարարները «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Ա․ Մ-ի դին, մոտեցրել շտապօգնությանը, այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Nissan» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։