Հետաքննության արդյունքները ցույց են տալիս, որ Crocus City Hall-ում ահաբեկչությունը ծրագրված էր, որի հետևանքով զոհվեց 139 մարդ։ Այս մասին հայտարարել է ՌԴ Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը։
«Հետաքննության նախնական արդյունքները ցույց են տալիս, որ հարձակումը մանրակրկիտ ծրագրված և նախապատրաստված է եղել։ Հարձակման հետևանքով 139 մարդ է զոհվել»,- հայտնել է Բաստրիկինը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, փոխանցում է «ՌԻԱ նովոստին»;
Նա նշել է, որ մարտի 22-ին «Կրոկուս Սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով մահացել է 40 մարդ, իսկ կրակից՝ 45 մարդ։
«182 մարդ ստացել է տարբեր ծանրության վնասվածքներ»,- հավելել է Բաստրիկինը:
«Ահաբեկիչները Crocus City Hall ժամանել են ժամը 19:58-ին և շենքից դուրս են եկել 20:11-ին: Նրանց մոտ հայտնաբերվել են երկու ԱԿ-74, ավելի քան 500 փամփուշտ, 28 պահունակ և բենզինի մնացորդներով շշեր»,- ասել է նա։
Բաստրիկինը նշել է, որ ահաբեկչության հետ կապված ավելի քան 200 խուզարկություն ու առգրավում է իրականացվել, առգրավվել են հետաքննությանն առնչվող իրեր։