Search
Close this search box.

Հայաստանի դեմ ուղղված սպառնալիքներն անընդունելի են. անհրաժեշտ են իրական սահմանազատման բանակցություններ. Կլաար

Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են: Այս մասին X-ի իր էջում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

«Անհրաժեշտ են իրական բանակցություններ սահմանների սահմանազատման վերաբերյալ, և բոլոր տարածքային վեճերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով և համաձայնեցված գործընթացի միջոցով»,- ասել է նա։

Please enter a valid URL