Ստեղծված կառավարական հանձնաժողովի որոշմամբ ռեժիսոր, սցենարիստ Ալբերտ Մկրտչյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մարտի 1-ին՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում՝ ժամը 18:00-ից 20:00-ը: Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության լրատվական ծառայությունից, Ալբերտ Մկրտչյանի վերջին հրաժեշտի արարողությունը կկայանա Երևանի «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում՝ մարտի 2-ին՝ 11:00-ից 13:00-ն:
Հիշեցնենք, որ Ալբերտ Մկրտչյանը մահացել է փետրվարի 28-ի առավոտյան՝ երկարատև հիվանդությունից հետո։