Որևէ մտահոգիչ քայլ չի արվում։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ անդրադառնալով Տավուշի գյուղերի հանձնման գործընթացին։
«Եթե որևէ խնդիր լինի, դրա մասին կտեղեկացնենք։ Տավուշի գյուղերի մասին ամեն ինչ խոսվում է բաց և թափանցիկ, հանրությունը քննարկում է, կարծում եմ՝ լրատվության, վերլուծությունների և տեսակետներ հայտնելու պակաս որևէ մեկը չունի։ Պաշտպանության ղեկավարները որևէ մտահոգիչ քայլ չեն անում»,-ասաց նա։