Search
Close this search box.

ԱՐՏԱԿԱՐԳ. «Շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ Երևանի հիվանդանոցներ են տեղափոխվել քաղաքացիներ

Մարտի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել 3 քաղաքացու, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված անձինք Կոտայքի մարզի բնակիչներ 39-ամյա Մարիամ Հ․-ն, 21-ամյա Անահիտ Ս․-ն և Երևանի բնակիչ 43-ամյա Ելենա Ղ․-ն են։

Նույն օրը ժամը 23։20-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից կրկին ահազանգ է ստացվել, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն դիմելուց հետո շտապօգնության խումբը «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել Երևանի բնակիչ 30-ամյա Էլեն Ա․-ին և 41-ամյա Հովհաննես Ս․-ին։

Ոստիկանները պարզել են, որ վերջիններս հիվանդանոցներ են տեղափոխվել Ջրվեժ գյուղի 13-րդ փողոցի տներից մեկից, որտեղ իրենց վատ են զգացել:

Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Աբովյանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնել է քրեական վարույթ։

Please enter a valid URL