Search
Close this search box.

Մոսկվա-Երևան չվերթի ռումբի մասին հայտնած ուղևորին սխալ են հասկացել. նոր մանրամասներ

Մոսկվա — Երևան չվերթի ուղևորուհուն, ով հայտարարել էր ռումբի մասին, «սխալ են հասկացել»։ Այս մասին գրում է 112 տելեգրամ- ալիքը։
56-ամյա Յանինա Վոլոշինան Հայաստանով թռչում էր Կիպրոս։ Ինքնաթիռ մտնելուց հետո նա խնդրել է բորտուղեկցորդուհուն օգնել իրեն անջատել հեռախոսը: Մինչ բորտուղեկցորդուհուն փորձում էր անջատել, Յանինան որոշել է կատակել. «Գուցե դրա մեջ ռումբ կա՞»։

Ալիքի հաղորդմամբ՝ բորտուղեկցորդուհին չի անտեսել ուղևորի խոսքերը և անմիջապես զանգահարել է ոստիկանություն։ Բացի այդ, ուղեկցորդին թվացել է, որ ուղևորուհին իրեն տարօրինակ է պահում և չափազանց հուզված։

Յանինայի ուղեբեռում կամ գաջեթում ոչ մի վտանգավոր բան չի հայտնաբերվել։ Նա զղջացել է սխալ կատակի համար, սակայն քննիչի հետ շփումը ժամանակ է պահանջել, և նա չի կարողացել մեկնել։

Հիշեցնենք՝ երեկ լուրեր էին տարածվել, որ Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում Մոսկվա — Երևան չվերթի ուղևորուհին հայտարարել էր, թե իր ուսապարկի մեջ ռումբ կա: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Շերեմետևոյում ինքնաթիռի ուղևորուհին ասել է ռումբի մասին, քանի որ նյարդայնացել է բորտուղեկցորդուհու հեռախոսազրույցից։ Այս մասին RT-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։

Please enter a valid URL