Տաջիկստանի քաղաքացի Մուհամադսոբիր Ֆայզովը, որը մեղադրվում է «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահի վրա հարձակմանը մասնակցելու մեջ, ավելի վաղ վարսավիր է աշխատել Իվանովոյի վարսավիրանոցում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը Մոսկվայի Բասմանյան դատարանից։
«Հիմա չեմ աշխատում, նախկինում վարսահարդար էի Իվանովոյի բարբերշոփում։ Աշխատանքից ազատվել եմ ցածր աշխատավարձի պատճառով», — ասել է նա՝ ի պատասխան դատավորի հարցի։
Ֆայզովը նաև նշել է, որ ինքը 19 տարեկան է, կին և երեխաներ չունի։ Մեղադրյալը չի տիրապետում ռուսերենին և դատավորի հետ շփվել է թարգմանչի միջոցով։
Նրան նիստերի դահլիճ են բերել պատգարակով, արտաքինից նա մեկ աչք չունի, ինչպես նաև տեղադրված է կատետոր։ Իրավապահ մարմիններից ՏԱՍՍ-ին հայտնել են, որ Ֆայզովը դիմադրություն է ցույց տվել ձերբակալման ժամանակ։ Դատարանը նրան կալանավորելու հարցը քննում է փակ ռեժիմով։
Նշենք, որ Մոսկվայի Բասմանի դատարանը երկու ամսով կալանավորել է «Կրոկուս Սիթի Հոլի» վրա հարձակման գործով չորս անձանց՝ Մուհամադսաբիր Ֆայզովին, Ֆարիդունի Շամսիդինին, Դալերջոն Միրզոևին ու Սաիդակրամի Ռաչաբալիզոդային, որոնց պատճառով 137 մարդ Է զոհվել: Բոլոր չորսը Տաջիկստանի 19-32 տարեկան քաղաքացիներ են։ Դատարանում նրանցից առնվազն երկուսն ընդունել են իրենց մեղքը։ Ահաբեկչության քրեական գործով նրանց սպառնում է ցմահ ազատազրկում։ Այս մասին հայտնում է gazeta.ru-ն։