ԱԱԾ հատուկջոկատայինները վնասազերծել են զինված քաղաքացուն:
Հիշեցնենք, որ այսօր զինված տղամարդիկ փորձել են ներխուժել ոստիկանության Մասիվի բաժին։ Նռնակ է պայթեցվել, ինչի հետևանքով երկու անձ, որոնք փորձել են ներխուժել շենք, վիրավորվել են։ Զինված երրորդ տղամարդու հետ բանակցություններ են վարվել։
Ոստիկանության Մասիվի բաժին է բերվել ԱԱԾ հատուկ նշանակության Ալֆա ջոկատը, որն էլ վնասազերծել է քաղաքացում։