Search
Close this search box.

Առողջապահության նախարարությունը` նռնшկի գործադրումից տուժած քաղաքացիների մասին

ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենքից այսօր՝ մարտի 24–ին նռնակի գործադրումից տուժած և բուժհաստատություն տեղափոխված երկու քաղաքացիներն էլ ունեն ստորին վերջույթների բեկորային վնասվածներ։

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը հայտնել է, որ ոստիկանության Նոր Նորքի բաժնից հիվանդանոց տեղափոխված 2 պացիենտի առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության։

Հիշեցնենք, այսօր՝ ժամը 17։00-ի սահմաններում, 3 քաղաքացի զինված փորձել են ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, գործադրել են նռնակ, ինչի հետևանքով ներխուժող անձանցից 2–ը վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն։ Մեկ մարդ այս պահին զինված շարունակում է մնալ Ոստիկանության բաժնի դիմաց: Ձեռնարկվում են համապասխան աշխատանքներ՝ նրան վնասազերծելու համար:

Please enter a valid URL