Արդեն մոտ 2 ժամ ոստիկանները բանակցում են եւ փորձում վնասազերծել նռնակով զինված տղամարդուն, որը ոստիկանության Նորք Նորքի բաժնում մուտքի մոտ կանգնած է նռնակը ձեռքին եւ սպառնում է պայթեցնել այն: Ինչ է պահանջում տղամարդը, այս պահին հայտնի չէ:
Նռնակով զինված տղամարդը պարբերաբար գոռալով ինչ-որ բան է ասում, որը չի հասկացվում:
Ոստիկանները քիչ առաջ շենքի մուտքի մոտից հեռացրել են լրագրողներին եւ օպերատորների եւ տեղափոխել նրանց շենքի կողային հատված, որտեղից շենքի մուտքն այլեւս տեսանելի չէ:
Դեպքի վայրում են բարձարստիճան ոստկանության աշխատակիցներ, ոստիկանության ուժեր՝ ՆԳՆ փոխնախարար, ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում այս պահին մեծ թվով իրավապահներ են աշխատում, այդ թվում քննչական կոմիտեից:
Քիչ առաջ տարածք են ժամանել նանեւ հատուկջոկատայինները:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՆԳՆ ոստիկանությունը հայտնել էր 17.00-ի սահմաններում, 3 քաղաքացի զինված փորձել են ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, գործադրել են նռնակ, ինչի հետևանքով ներխուժող անձանցից 2 հոգի վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:
Մեկ հոգի այս պահին զինված շարունակում է մնալ ոստիկանության բաժնի դիմաց:
Ձեռնարկվում են համապասխան աշխատանքներ՝ նրան վնասազերծելու համար: