Search
Close this search box.

Նոր մանրամասներ. Նոր Նորքի ոստիկանության բաժանմունքի դիմաց քաղաքացիներն սպшռնnւմ են պшյթեցնել նռնшկները. կա վիրшվոր

24News-ի տեղեկություններով` քիչ առաջ Նոր Նորքի ոստիկանության բաժին է ներխուժել 3 անձ, ովքեր ունեցել են նռնակներ, և կարծես թե, փորձ է արվել նռնակները պայթեցնելու:

Այս պահին այլ մանրամասներ պարզել չի հաջողվում:

Փորձեցինք կապ հաստատել ՆԳՆ ոստիկանություն, որտեղից նշեցին, որ այս պահին դեպքի վայր են մեկնում, մանրամասներ կարող են հաղորդել քիչ հետո:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն էլ հայտնում է, որ Նոր Նորքի բաժնի մոտ են հավաքվել մի խումբ քաղաքացիներ, հիմնականում Մարտական եղբայրության անդամներ, որոնք պահանջում են, որպեսզի ոստիկանները ազատ արձակեն իրենց համակիրներին, որոնց, ըստ իրենց, անօրինական կերպով բերման են ենթարկել ոստիկանություն։

Ոստիկանության շենքի բակում պայթյուն է տեղի ունեցել իսկ ևս 2 հոգի էլ մարտական նռնակները ձեռքերին պահանջում են բաղ թողնել համակիրներին, հակառակ դեպքում սպառնում են պայթեցնել նռնակները
Ժամանել են մեծ թվով կարմիր բերետներ։ Կա վիրավոր։

Please enter a valid URL