Search
Close this search box.

ՀՀ Կառավարության աշխատակիցը «Երևան սիթի»-ի տարադրամի փոխանակման կետում փորձել է կեղծ դոլար մանրել

Այսօր՝ մարտի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 13։50-ի սահմաններում Դավիթաշենում գործող «Երևան սիթի» սուպերմարկետի տարածքում աշխատանքային գործունեություն կատարող բանկերից մեկի մասնաճյուղի աշխատակիցը ահազանգել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք և հայտնել, որ մի քաղաքացի տարադրամի փոխանակման կետում կեղծ դոլար է փորձել մանրել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը, ովքեր նշված վայրից ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք են տեղափոխել Երևանի բնակիչ 46-ամյա Արթուր Ք․-ին։

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժանմունքում փաստաթղթեր են ձևակերպվում և հնարավոր է այն փոխանցվի ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Արթուր Ք․-ն աշխատում է ՀՀ Կառավարության գերատեսչություններից մեկում։

Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ հանգամանքներ չենք հրապարակում։

Please enter a valid URL