Ազգային-Ժողովրդավարական Բևեռը ֆեյսբուքյան էջում հայտնում է․ «Քիչ առաջ Վերին Ոսկեպարից բերման են ենթարկվել Ազգային-ժողովրդավարական Բևեռի 6 աջակիցներ:
Նրանք այժմ գտնվում են ոստիկանական բաժանմունքում:
Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն:
Ռուս-թուրքական շահերի սպասարկու Նիկոլ Փաշինյանի կամակատար ոստիկանությանը կոչ ենք անում սթափվել, չկատարել հայ ժողովրդի թշնամի Նիկոլ Փաշինյանի հրահանգները և շտապ ազատ արձակել վաղ առավոտից բերման ենթարկված բոլոր հայրենակիցներին»։