Search
Close this search box.

1,2 հազար հայկական բեռնատարներ Լարսի անցակետում են

Շուրջ 1,2 հազար հայկական բեռնատարներ «Վերին Լարս» անցակետում են՝ սահմանի երկու կողմերում, «Արմենիա Սպուտնիկ»-ին հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Please enter a valid URL