Մոսկվայի մարզի Crocus City Hall համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ, թարմացված տվյալների համաձայն, տուժել է 152 մարդ, որոնցից 5-ը երեխաներ են, իսկ 133-ը զոհվել են, հայտնում է Մոսկվայի մարզի ԱԻՆ գլխավոր վարչությունը։
Ահաբեկչության կապակցությամբ այսօր՝ մարտի 24-ին, Ռուսաստանում սգո օր է հայտարարված։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ մարդիկ ծաղիկներ են բերում Կրոկուսի շենքի մոտ, իսկ Ռուսաստանի տարբեր շրջանների վարչական շենքերի դրոշները խոնարհվել են: