«Կրոկուս սիթի հոլից» փախուստի դիմած ահաբեկիչները Կրասնոգորսկում երեխա են գցել մեքենայի տակ, տեղեկացրել է РЕН-ТВ-ն՝ հղում կատարելով փոքրիկի մորը։
Կինը պատմել է, որ հասցրել է որդու հետ փախչել համերգասրահից։ Սպիտակ «Ռենոն», որով փորձում էին փախչել ահաբեկիչները, քշել է ուղիղ իրենց վրա եւ հարվածել երեխային։
Տղան հոսպիտալացվել է գանգուղեղային վնասվածքով, կոտրվել են անրակը եւ ազդրը։