Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ձերբակալված ահшբեկիչները փորձել են փախչել Ուկրաինա, որտեղ, նախնական տվյալներով, նրանց համար «պատուհան» է նախապատրաստվել․ Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Կրոկուսում» տեղի ունեցածը արյունալի ահաբեկչություն է անվանել: Այս մասին նա հայտնել է «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ տեսաուղերձում:

«Դիմում եմ ձեզ արյունալի բարբարոսական ահաբեկչական գործողության կապակցությամբ, որին զոհ գնացին տասնյակ խաղաղ, անմեղ մարդիկ, մեր հայրենակիցները, այդ թվում ՝ երեխաներ, դեռահասներ, կանայք», — իր ելույթի սկզբում ասել Է նախագահը:

Նա հայտնել է, որ մարտի 24-ը ՌԴ-ում հայտարարվել է համազգային սգո օր:
Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ձերբակալված ահաբեկիչները փորձել են փախչել Ուկրաինա, որտեղ, նախնական տվյալներով, նրանց համար «պատուհան» է նախապատրաստվել։

Երկրի նախագահը նշել է, որ ահաբեկչություն կատարողները, կազմակերպիչներն ու պատվիրատուները արդարացի պատիժ կկրեն։
«Կբացահայտենք ու կպատժենք յուրաքանչյուրին, ով կանգնած է ահաբեկիչների թիկունքում, ով նախապատրաստել է այս չարագործությունը»,-ասել է Պուտինը։

Please enter a valid URL