«Ռոսիա սեգոդնյա» միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը տեսանյութը հրապարակել է , որտեղ «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում ահաբեկչություն իրականացնելու կասկածանքով ձերբակալված անձանցից մեկը, խոստովանել է, որ իրեն կես միլիոն ռուբլի են առաջարկել մարդկանց սպանության համար։
Հրապարակված կադրերում ձերբակալվածը խոստովանել է, որ գնացել այդ քայլին ոմն «քարոզչի օգնականի» հետ զրույցից հետո։ Նա հայտարարել է, որ մարդկանց սպանել է գումարի համար։
Նա հայտնել է, որ Թուրքիայից ՌԴ է ժամանել մարտի 10-ին։ Նրա խոսքով՝ ինքը Թուրքիայում էր գտնվում փաստաթղթերի հետ կապված հարցերով։
Ձերբակալվածը նաև հայտնել է, որ իր հետ մեկ ամիս առաջ կապվել են Թելեգրամի միջոցով և կարգադրել գումարի դիմաց սպանել համերգասրահում գտնվող բոլոր մարդկանց։ Ինչ վերաբերում է զենքին, ապա նրա խոսքով՝ զենքը «նրանք» են տրամադրել։ Իսկ թե ովքեր են «նրանք», տղամարդը պատասխանել է, որ չգիտի։