Կրոկուսի Սիթի Հոլլում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է «Россия сегодня» մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։
«Արդեն ավելի շատ զոհեր կան, քան Նորդ-Օստում։ 143 մարդ։
Ա՜խ, Աստված իմ, հանգչեք խաղաղությամբ»,- գրել է Սիմոնյանը։