Search
Close this search box.

Ի՞նչ կապ ունի Կրոկուս Սիթի Հոլի шհшբեկչnւթյnւնը զանգեզուրյան միջանցքի հետ

Մոսկվայի Կրոկուս Հոլում տեղի ունեցած ահաբեկչական ակտին անդրադարձել են նաև Իրանում։ Մասնավորապես, իսլամական հեղափոխության կորպուսի ներկայացուցիչները իրենց ցավակցությունն են հայտնել զոհվածների հարազատներին, վիրավորներին, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության կառավարությանը։ 

«Մենք դատապարտում ենք դաժան ահաբեկչությունը, որ տեղի է ունեցել «Կրոկուս Սիթի Հոլում»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Սակայն մեկ այլ հետաքրքիր անդրադարձ գրավեց մեր ուշադրությունը։ Իրանցի քաղաքագետ և իրավաբանական գիտությունների դոկտոր Ահմադ Կազիմին, անդրադառնալով Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությանը, ասել է, որ հաշվի առնելով ՌԴ-ի՝ Կովկասում թույլ տված սխալների շարունակականությունը, «Կրկոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Ռուսաստանը պետք է հասկանա, որ եթե ՆԱՏՕ-ին հաջողվի ստանալ թուրանական միջանցքը, ապա դա այլ հետևանքների է հանգեցնելու։

Հիշեցնենք, որ իրանցի քաղաքագետը թուրանական միջանցք ասելով նկատի ունի Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից պահանջվող այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, որի մասով առարկություններ չունեն ՀՀ ներկա իշխանությունները։ Այնինչ, իրանցի քաղաքագետը հստակ մատնանշում է այն վտանգները, որոնք իրենց հետ կբերեն Զանգեզուրի միջանցքի գոյությամբ։

«Եթե ՆԱՏՕ-ն կարողանա ձևավորել թուրանական միջանցքը ապա միջանցք կձևավորվի նաև էթնիկ սեպարատիստ ահաբեկչական խմբերի համար, օրինակ Թուրքիայի և բաքվի կողմից մեծ աջակցություն վայելող կենտրոնական ասիական էքստրեմիստների ու թաքֆարիստների կողմից նմատանատիպ հարձակումները անհամեմատելի կշատանան»,-զգուշացնում է Ահմեդ Քազիմին։

Հիշեցնենք, որ երեք Ալիևի նախկին փեսա, պատերազմի ժամանակ հակահայկական ագրեսիվ քարոզչությամբ հանդես եկող Աղալարովների ընտանիքին պատկանող Կրոկուս Սիթի Հոլում ահաբեկչության հետևանքով ռուսական իշխանությունների հաղորդմամբ, ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 93-ի։ Հաղորդվում է, որ զոհերի թիվը դեռևս աճելու է՝ պայմանավորված ստացած վնասվածքներով։ Նշվում է, որ մարդիկ վիրավորում են ստացել հիմնականում հրազենային կրակոցներից և հրդեհվող նյութերի պատճառով։
 

Please enter a valid URL