Search
Close this search box.

Նույն հարցն ենք լուծում, ինչ իմաստ ունի պառակտվել․ Գրիշա Վիրաբյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ

«Ես չեմ հապաղում ակտիվացման հարցում։ Ես այս օրերին ակտիվ հանդիպումների մեջ եմ, բառացիորեն մի քանի ժամ առաջ հանդիպել եմ Նիկոլ Փաշինյանի հետ, քննարկել ենք նաև համագործակցության տարբերակները»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀԺԿ նախկին համակիր, ընդդիմադիր գործիչ Գրիշա Վիրաբյանը՝ անդրադառնալով գարնանը իր խոստացած ակտիվացմանը, վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի վերարտադրությունը կանխելու համար։ «Ես ինքս եմ իմ աջակցությունը հայտնել, ասել, որ պետք է համախմբվենք արդյունքի հասնելու համար։ Ես որևէ ամբիցիա չունեմ, ընդհանուր խնդիր է դրված և ես ոչ մի խոչընդոտ չեմ տեսնում իմ ռեսուրսով միանալու, մասնակցելու հանրահավաքներին։ Նույն հարցն ենք լուծում, ինչ իմաստ ունի պառակտվելու»,-հավելեց Վիրաբյանը։

Վիրաբյանը նշեց, որ իր առաջին հանրահավաքի օրը արդեն հայտնի է, այն կկայանա մարտի 30-ին։ Ինքն այս օրերին հանդիպում է առանձին ուժերի հետ, անհատների հետ և վստահ է, որ բոլորը համախմբվելու են Սերժ Սարգսյանի վերարտադրությունը կանխելու հարցի շուրջ։ «Դա այն հարցն է, որ եթե չհամախմբվենք, ապա վերջնականապես կհեռաան քաղաքական արենայից։ Սա մեր ժողովրդի օրհասական հարցն է։ Պետք է միակարծիք լինել»,-ասաց Վիրաբյանը։

Please enter a valid URL