«Իմնեմնիմի» փոդքասթի վարող Վազգեն Սաղաթելյանին Շենգավիթի դատարանը 2 ամսով կալանավորել է, որոշումը հրապարակվել է այսօր՝ ժամը 11:30-ին:
Հիշեցնենք, որ երեկ կալանավորվել էր նաև հասարակական գործիչ Նարեկ Սամսոնյանը, ով, ինչպես և Վազգեն Սաղաթելյանը, մեղադրվում են համատեղ վարվող փոդքաստի ընթացքում Նիկոլ Փաշինյանին հայհոյելու մեջ, ինչը վարույթն իրականացնող մարմինը համարել է խուլիգանություն:
Նշենք, որ Սաղաթելյանին կալանավորելու միջնորդությունը մակագրվել էր Շենգավիթի նստավայրի դատավոր Նելլի Բաղդասարյանին: