Crocus City Hall-ում իրականացված ահաբեկչության վայր է այցելել Crocus Group ռուսական զարգացման խոշորագույն ընկերություններից մեկի փոխնախագահ, երգիչ Էմին Ագալարովը, ով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախկին փեսան է։
«Crocus City Hall-ում տեղի ունեցած սարսափելի իրադարձությունների կապակցությամբ իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին»։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին Instagram-ի իր միկրոբլոգում գրել է արտիստը։
«Այս ահաբեկչությունը սարսափելի ողբերգություն է բոլորի համար, այն ազդել է անձամբ իմ և իմ ընտանիքի վրա: Խոսքեր չկան փոխանցելու ողջ վիշտը»,-գրել է նա։