Խորապես ցավակցում և իմ զորակցությունն եմ հայտնում Մոսկվայում տեղի ունեցած զարհուրելի ահաբեկչության զոհերի հարազատներին և եղբայրական Ռուսաստանի ժողովրդին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը․
Խստորեն դատապարտում եմ ահաբեկչության ցանկացած դրսևորում։ Քաղաքակիրթ աշխարհը պետք է իր անհանդուրժողականությունն ու խիստ վերաբերմունքն արտահայտի ակաբեկչական նման դրսևորումների նկատմամբ, որոնք բացարձակ անթույլատրելի են։ Շուտափույթ ապաքինում եմ մաղթում բոլոր տուժածներին։
Աստված պահապա՛ն բոլորին․․․