Search
Close this search box.

Ինքնասպան է եղել 44–ամյա բժիշկը. հայտնաբերվել են նամակներ՝ ուղղված երեխաներին ու կնոջը

Այսօր՝ փետրվարի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:40-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շերամի փողոցի շենքերից մեկի բնակարանի լոգարանում տղամարդու դի կա կախված:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ լոգարանում կախված տղամարդը նույն հասցեի բնակիչ, 44-ամյա Միքայել Հակոբյանն էր:

Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են 3 հատ նամակ, որոնք Մ. Հակոբյանը հասցեագրել էր՝ մեկը աղջկան, մեկը տղային, մեկն էլ՝ կնոջը:

Մ. Հակոբյանը մասնագիտությամբ բժիշկ էր իսկ նրա կինը՝ բուժքույր:

Նա իր տղային ու աղջկան խնդրել է ներեն իր այս քայլի համար, հայտնել է, որ ինքը շատ է սիրել նրանց, իսկ կնոջն հասցեագրած նամակում էլ գրել է. «Ես չկարողացա հաշտվել այդ մտքի հետ»:

Նախաքննության շահերից ելնելով՝ մանրամասները չենք տեղեկացնում ընթերցողին:

Աղբյուր՝ shamshyan.com

Please enter a valid URL