«Կրոկուսի» շենք է մտել Արագ արձագանքման հատուկ ջոկատը, հայտնում է Քսենյա Սոբչակի տելեգրամյան ալիքը։ Կրակոցներ են լսվում։
Նախնական տեղեկություններով՝ զինված խմբի մի քանի անդամներ կարող էին բարիկադավորվել ներսում։
Հիշեցնենք՝ մինչ այս համացանցում են հայտնվել «Կրոկուս»-ում ահաբեկչության մեկնարկի կադրերը։
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, կամուֆլյաժով առնվազն երեք մարդ կրակ է բացել շինությունում գտնվող քաղաքացիների ուղղությամբ։ Հայտնի է նաև, որ շենքում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել։
Ավելի վաղ ականատեսները պատմել են, որ մարդիկ նստած էին համերգասրահում և սպասում էին «Պիկնիկ» խմբի համերգի մեկնարկին, երբ դահլիճում կրակոցներ են սկսվել։