Search
Close this search box.

Մոտ հարյուր մարդ դուրս է բերվել «Կրոկուս Սիթի Հոլ»-ի նկուղից. նոր տեղեկություններ

«Կրոկուս Սիթի Հոլ»-ի նկուղից դուրս է բերվել մոտ հարյուր մարդ, հրշեջ-փրկարարական ստորաբաժանումներն աշխատում են դեպքի վայրում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Աշխատանք է տարվում տանիքին գտնվող անձանց փրկելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով՝ չորս հանցագործի հաջողվել է փախչել հանցագործության վայրից։ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները Crocus City Hall-ի մոտ փակում են ճանապարհները։ Հայտնում է Baza տելեգրամ ալիքը։

Աշխատանք է տարվում հանցագործության վայրից փախած կամուֆլյաժով չորս տղամարդու հայտնաբերման համար։ Shot-ը հայտնում է, որ Մոսկվայում գործարկվել է «Сирена» ծրագիրը, մոբիլիզացվում է ոստիկանական անձնակազմը՝ հսկողության ուժեղացման համար։

Միաժամանակ հեռուստաալիքը հայտնել է, որ հատուկ ջոկատայինները ներխուժել են Crocus City Hall։

112-րդ ալիքը, հղում անելով աղբյուրներին, հայտնում է, որ Crocus City Hall-ում հրաձգության զոհերի թիվը 40-ից ավել է։

Please enter a valid URL