Search
Close this search box.

Մոսկվայի քաղաքապետը՝ «Կրոկուս»-ում տեղի ունեցածի մասին. ինչ է կատարվել

Ռուսաստանի մայրաքաղաքի իշխանությունները օգնություն կցուցաբերեն քաղաքացիներին, ովքեր տուժել են «Կրոկուս» համերգային համալիրում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով։ Այս մասին Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը գրել է Telegram-ի իր ալիքում։

«Այսօր սարսափելի ողբերգություն է տեղի ունեցել «Կրոկուս» առևտրի կենտրոնում։ Ցավակցում եմ զոհվածների հարազատներին։ Հրահանգել եմ անհրաժեշտ օգնություն ցուցաբերել բոլոր նրանց, ովքեր տուժել են միջադեպի ժամանակ»,- գրում է Սոբյանինը։

Մինչ այս համացանցում են հայտնվել «Կրոկուս»-ում ահաբեկչության մեկնարկի կադրերը։

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, կամուֆլյաժով առնվազն երեք մարդ կրակ է բացել շինությունում գտնվող քաղաքացիների ուղղությամբ։ Հայտնի է նաև, որ շենքում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել։

Ավելի վաղ ականատեսները պատմել են, որ մարդիկ նստած էին համերգասրահում և սպասում էին «Պիկնիկ» խմբի համերգի մեկնարկին, երբ դահլիճում կրակոցներ են սկսվել։

Please enter a valid URL