Crocus City Hall-ում հրաձգություն բացած խմբավորման մեջ եղել է առնվազն 5 զինված մարդ։ Հայտնում է Shot հեռագրային ալիքը։
Շտապօգնության 50 խումբ ուղարկվել է Crocus City Hall, հայտնում է Baza-ն։
Այրվող Crocus City Hall-ում մարդիկ օգնություն են խնդրում։ Շենքում հավանաբար մի քանի հարյուր մարդ է արգելափակված, հաղորդում է 112 հեռուստաալիքը։
Հիշեցնենք, որ կրակոցներ են սկսվել Մոսկվայի Crocus City Hall համերգասրահում։ Միջադեպը տեղի է ունեցել Picnic խմբի համերգից առաջ։ Հաղորդվում է, որ անհայտ անձինք ներխուժել են շենք և կրակ բացել մարդկանց վրա։ Նախնական տվյալներով՝ զոհվել է ավելի քան 10 մարդ։