Search
Close this search box.

Ինձ բաց նամակներով փորձում են ներքաշել այդ խնդիրների մեջ. ԿԳ նախարար

ՀՀ Ազգային ժողովում հերթական քառօրյա նիստի շրջանակում «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը հայտնեց իր մտահոգությունը Շիրակի պետական համալսարանում տիրող իրավիճակի կապակցությամբ: Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ նա դիմեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին՝ հարցնելով՝ արդյոք հնարավորության դեպքում նախարարն անձամբ իր քվեն կտար համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանին՝ հաշվի առնելով նրա վերաբերմունքը թե՛ որոշ պատմաբան դասախոսների, թե՛ գրադարանային ֆոնդի հետ նման կերպ վարվելու դեպքը:
Նախարարը պատասխանեց, որ չգիտի՝ արդյոք իր քվեն կտար, թե չէ, քանի որ նախապես պետք է ծանոթանար ընդհանուր ծրագրին, նրա տեսլականին՝ թե ինչ քայլեր է նա պատրաստվում անել համալսարանի խնդիրները լուծելու համար:
«Համաձայն եմ՝ ինչպես նշեցիք, դա շատ կարեւոր եւ կենտրոնական պաշտոն է, եւ մենք խնդիր ունենք հավասարակշռել համալսարանական ղեկավարման համակարգերը: Ինձ բաց նամակներով փորձում են ներքաշել այդ խնդիրների մեջ, երբեմն վիրավորական կոչերով, սակայն ես կարծում եմ, որ կա համալսարան, այն ունի խորհուրդ: Առաջիկայում կազմակերպվելու է խորհրդի մեծ նիստ գիտական խորհրդի, ղեկավարության, հրավիրյալ դասախոսների, էթիկայի հանձնաժողովի մասնակցությամբ, որը համալսարանը պարտավոր է ունենալ: Ես նույնպես մասնակցելու եմ, լինելու է խորհրդի նախագահը: Եվ մենք այդ բոլոր հարցերին կկարողանանք պատասխանել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

Please enter a valid URL