Քիչ առաջ ձերբակալվել է հանրային գործիչ Վազգեն Սաղաթելյանը։
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ձերբակալվել էր նաև Նարեկ Սամսոնյանը։ Նա և Սաղաթելյանը համատեղ համացանցային հաղորդաշար են վարում։
Փաստաբան Ռուբեն Մելիքյանն ասել էր, որ Սամսոնյանին ձերբակալել են հենց այդ հաղորդումը փակելու նպատակով։
Սամսոնյանին ձերբակալել էին ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով քննվող քրեական վարույթի շրջանակներում։
Նշենք, որ այդ Քրեական օրենսգրքի այդ հոդվածը վերաբերվում է խուլիգանությանը: Հոդվածի 2 մասի առաջին և երրորդ կետերը վերաբերում են խուլիգանությանը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով: