Մարտի 22-ին, ժամը 12։33-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշոցք-Վարդաղբյուր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ տեղեկացնում են ՆԳՆ ՓԾ-ից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Բավրա-Գյումրի ավտոճանապարհի 15-րդ կմ-ին «Hyundai» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Ք.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում: Վարորդը, ուղևորներ Լ. Ք.-ն (ծնված 2017 թ.), Ա. Ք.-ն (ծնված 1994 թ.), և Լ. Ք.-ն (ծնված 2020 թ.) հսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան և ուղևորներին, մինչ հոսպիտալացումը, տեղափոխել փրկարարական ավտոմեքենա, այնուհետև մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: