Search
Close this search box.

«Ոսկեվանի բնակիչները միակամ դեմ են Ադրբեջանին տարածքների միակողմանի հանձնմանը». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մարտի 21-ի երեկոյան Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Ոսկեվան գյուղի մշակույթի տանը կայացել է ժողով։ Մոտ 40 րոպե տևած ժողովի ընթացքում ոսկեվանցիները միակամ դեմ են արտահայտվել Ադրբեջանին միակողմանի կերպով տարածքների հանձնմանը, որը մեծ խնդիրներ է ստեղծելու նաև սահմանամերձ Ոսկեվանի համար: Ոսկեվանցիները ծայրահեղ դեպքում, որպես փոխզիջումային տարբերակ են ընդունել սահմանազատումը Ոսկեպար գետի վտակ հանդիսացող, Բաղանիսով ձգվող, Բաղանիս-Այրում նախկին գյուղի տարածքով հոսող գետակով անցկացնելը։ Ոսկեվանցիները վճռական կերպով պատրաստակամություն են հայտնել զենքը ձեռքին պաշտպանել սահմանագոտին»:

Please enter a valid URL