ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում մանրամասներ է ներկայացրել Նարեկ Սամսոնյանի ձերբակալության մասին․
«Հաշվի առնելով բանավոր հարցումների առատությունը՝ այս պահին հարկ եմ համարում տեղեկացնել ընդամենը, որ Ն․ Ս․-ն ձերբակալվել է ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով քննվող քրեական վարույթի շրջանակներում։ Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հանդես կգա հաղորդագրությամբ»։
Նշենք, որ այդ Քրեական օրենսգրքի այդ հոդվածը վերաբերվում է խուլիգանությանը: Հոդվածի 2 մասի առաջին և երրորդ կետերը վերաբերում են խուլիգանությունը մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելուն: