Ուկրաինան շուտով կարող է պարտություն կրել, Ելիսեյան պալատում կանխատեսել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Նրա խոսքերը մեջբերել է Politico-ն՝ վկայակոչելով զրույցի մասնակիցներին։
Հրապարակման հեղինակի խոսքով՝ ֆրանսիական պետության ղեկավարը հանդես է եկել իրավիճակի փոփոխության օգտին։
«Զորքերի իրական վերականգնման, շատ ավելի մեծ մոբիլիզացիայի կարիք կա»,- Մակրոնի խոսքերն են մեջբերել լրագրողները։